Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
06.10.2020 | 00:33

...թե չնա­յած ժո­ղո­վուր­դը մեկ մար­դու նման սնունդ ու դե­ղո­րայք է հա­վա­քում բա­նա­կի հա­մար, սա­կայն այս պա­հին ա­մե­նա­գոր­ծուն ա­ջակ­ցու­թ­յու­նը հա­մա­պա­տաս­խան հիմ­նադ­րա­մին գու­մար փո­խան­ցելն է։ Հիմ­նա­վո­րումն այն է, որ մեծ քա­նա­կու­թ­յամբ սնն­դի կու­տա­կու­մը պի­տա­նիու­թ­յան ա­ռու­մով նպա­տա­կա­հար­մար չէ, իսկ տրա­մադր­վող գու­մա­րը տե­ղին և ժա­մա­նա­կին կօգ­տա­գործ­վի ըստ նպա­տա­կա­հար­մա­րու­թ­յան։

Ա­ռանց ա­սե­լու էլ բո­լո­րին պարզ է, որ հս­կա­յա­կան մի­ջոց­ներ են անհ­րա­ժեշտ լի­նե­լու հր­թի­ռա­կո­ծու­թ­յան հետևանք­նե­րը վե­րաց­նե­լու և Ար­ցա­խը վե­րա­կանգ­նե­լու հա­մար։ Պա­տա­հա­կան չէ, որ բազ­մա­մի­լիո­նա­նոց հայ­կա­կան ս­փ­յուռքն իր ու­ժե­րը կենտ­րո­նաց­րել է հենց այս ուղ­ղու­թ­յամբ։

Դիտվել է՝ 34308

Մեկնաբանություններ